Շառլ Ազնավուրի երևանյան համերգի տոմսերը սահմանափակ են. «Շատ ծախսատար համերգ է»
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգի սահմանափակ թվով տոմսեր են վաճառվելու: Panorama.am-ի հետ զրույցում ասաց համերգի կազմակերպիչ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
«Արտաքին գործերի նախարարության միջոցառումն է, որն անցկացվում է ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի առիթով: «Երևանյան հեռանկարներ» փառատոնը համերգի կազմակերպիչն է: Համերգին պետք է ներկա լինեն համաժողովի բոլոր հյուրերը: Նրանց բաժանվելու է հրավիրատոմս, իսկ դահլիճի կեսի տոմսերը վաճառվելու են: Այդ իսկ պատճառով սահմանափակ են վաճառվող տոմսերի քանակը»,- մանրամասնեց Ս. Հովհաննիսյանը:
Տոմսերի վաճառքը սկսվելու է սեպտեմբերի 30-ից: Արժեքն է՝ 30-60 հազար դրամ: Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է բացատրվում տոմսերի այդքան բարձր գինը, նա ասաց. «Շատ ծախսատար համերգ է: Առանց հովանավորի է արվում: Եթե այդ գումարը չգոյանա, խայտառակ բան կստացվի: Չորս տոննա տեխնիկա է բերվում Ֆրանսիայից՝ ինքնաթիռով»:
Միաժամանակ Ս. Հովհաննիսյանն ասաց, որ շատ թափանցիկ վաճառք է լինելու. «Ի տարբերություն անցած տարիների, երբ ասում էին կա 10 հազար դրամանոց տոմս, բայց հնարավոր չէր գտնել, այժմ իրականում կլինի 30 հազար դրամանոց տոմս ու կարելի է գնել հենց տոմսարկղից: Վերավաճառք չկա»:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի համերգը կայանալու է հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նախորդող հրապարակում՝
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը մեկ բացառիկ համերգով ելույթ է ունենալու Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա