Անդրե Շյուրլե. «Մոուրինյոն ինձ չէր վստահում»
Գերմանացի հարձակվողը լքեց «Չելսին» անցած մրցաշրջանում և, որպես դրդապատճառ, նշում է ազնվականների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործոնը:
24 ամյա ֆուտբոլիստը, ով իր առաջին մրցաշրջանում 30 խաղում 8 գոլի հեղինակ էր դարձել, հիմա հանդես է գալիս գերմանական «Վոլֆսբուրգում»:
«Լավ ժամանակ անցկացրեցի «Չելսիում», և թիմն ինձ ընդունում էր, ուստի դժվար է բացատրել, թե ինչու հեռացա:
Լավ էի հանդես գալիս, բայց 2-րդ մրցաշրջանում պահ կար, երբ այյլևս չէի զգում մարզչի աջակցությունը և չէի մասնակցում շատ խաղերի:
Ժոզեն ինձ չէր վստահում, և ես չգիտեմ՝ ինչու: Այդ ամենը տարօրինակ էր թվում: Շատ եմ խոսել նրա հետ, շատ եմ հարգում նրան: Նա ինձ ասաց, որ ուզում է՝ ես անցնեմ այն ամենի միջով, ինչն ինքը նախապատրաստել է ինձ համար:
Մարզչի կողմից կայուն վերաբերմունք չէի զգում, իսկ նման դեպքերում դժվար է ցուցադրել լավագույն խաղը: Չէի ուզում լքել «Չելսին»: Դա դժվար էր: Բայց երբ ստացա «Վոլֆսբուրգ» տեղափոխվելու հնարավորություն, կարծեցի՝ դա լավ որոշում կլինի»,- նշել է Շյուրլեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում