Բորոդին քառյակը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր ելույթ է ունենալու հանրահայտ «Բորոդին» լարային քառյակը (Ռուսաստան): Համերգին ելույթ է ունենալու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):
Երեկոյի ընթացքում հնչելու է Չայկովսկի (Կվարտետ թիվ 1), Ռուբեն Սարգսյան («Epilogue» լարային կվարտետ՝ Էդվարդ Միրզոյանի հիշատակին (2012թ.)), Շուբերտ (Թավջութակի կվինտետ):
Նշենք, որ «Բորոդին Քառյակը» ստեղծվել է 1945 թվին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների նախաձեռնությամբ: Այսօր քառյակի կազմում հանդես են գալիս Ռուբեն Ահարոնյանը /առաջին ջութակ/, Սերգեյ Լոմովսկին /երկրորդ ջութակ/, Իգոր Նայդինը /ալտ/ և Վլադիմիր Բալշինը /թավջութակ/:
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա