Սահմանադրական բարեփոխումների «այո»-ի կողմնակիցները քարոզարշավի մարտավարությունը կհստակեցնեն հոկտեմբերի 5-ից հետո
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում ականատես կլինենք, թե ինչ փոփոխություններ է կրել Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սահմանադրության փոփոխությունների նախագծի «այո»-ի քարոզարշավի մարտավարությունը կորոշվի հոկտեմբերի 5-ից հետո:
«Քվեարկությունից հետո արդեն ակտիվ քարոզարշավ է սպասվում, թե «այո»-ի, թե մեր ընդդիմադիր գործիչների կողմից, որոնք սկսել են հանրահավաքներ անցկացնել: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն ամենայն մանրամասնությամբ ծանոթանան նախագծին, սպասվելիք փոփոխություններին»,- հայտարարեց պատգամավորը:
Նա հնարավոր համարեց նաև այն, որ քարոզարշավի ընթացքում Հանրապետականին միանան այլ քաղաքական ուժեր ևս:
Սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի ժամանակ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը վերջնական տեսքով կդրվի քվեարկության:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան