Հայաստանը պատրաստ է Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման փորձը փոխանցել Բելառուսին. Աշոտյան
Անդամակցության հարցում Հայաստանը, իբրև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունն ստանձնած երկիր գործընկերային աջակցություն է ցուցաբերել Բելառուսին: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Բելառուսի Հանրապետությունը Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայցրել այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ժամանակ:
Դեսպանն իր հերթին կարևորել է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրման հայկական փորձը՝ հայ-բելառուսական երկկողմ կրթական կապերի զարգացման հարցում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորություններին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են