Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առջև կդրվի նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանք. Դ.Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերը:
-Պարոն Տոնոյան, Ձեր գնահատականը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ:
-Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր և 1994թ մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:
Նախորդող հրապարակում`
Հայաստանը հավակնոտ ծրագիր է պլանավորել ՄԱԿ-ին տրամադրվելիք խաղաղապահ ստորաբաժանումների պատրաստման համար. Դավիթ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան