
Հայաստանում տարեկան իրականացվում է 500-600 երեխայի սրտի վիրահատություն
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական կլինիկայում տարեկան իրականացվում է 500-600 երեխայի սրտի վիրահատություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Մանկական սրտի վիրահատությունները, ըստ նրա, կատարվում են պետական պատվերի շրջանակներում:
Ծ.Վարդանյանի խոսքերով՝ Հայաստանում գործում է միայն մեկ մանկական կլինիկիա, ինչը երբեմն խնդիրներ է առաջացնում:
«Կարծում եմ, որ մեկ կլինիկան քիչ է: Այսօր ունենք հիվանդանոցներ, որոնք արդեն իսկ պլանավորել են զարգացնելու սրտային ծառայությունը: Նախատեսվում է, որ այս հիվանդանոցներում մանկական սրտային վիրաբուժության բաժիններ կբացվեն»,- ասաց Ծ.Վարդանյանը՝ հավելելով, որ խնդիրը միայն մանկական սրտաբանական կենտրոնների ընդլայնում է:
Նա նշեց, որ Հայաստանում սրտի վիրաբուժության ծառայությունն ապահովված է բարձր որակավորման մասնագետներով և հագեցած է նորագույն սարքավորումներով, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Ըստ Ծ.Վարդանյանի՝ այսօր հանրապետության 10 կլինիկաներում իրականացվում են սրտի վիրահատություններ, առաջիկայում նախատեսվում է, որ «Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում նույնպես սրտի ինտերվենցիոն (փակ) միջամտություններ կիրականացվեն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին