Ռուբլով հաշվարկին անցում կատարելու մասին հայտարարությունը բխում է մեր պետական շահերից. Մելքումյան
Հայաստանի վարչապետի՝ ռուբլով հաշվարկին անցում կատարելու մասին հայտարարությունը տեղին էր ու հատկապես բխում է մեր տնտեսական, պետական շահերից: «Մեդիա կենտրոնում «Կլինի՞ միասնական արժույթ ԵԱՏՄ շրջանակներում, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես և ցանկացած միություն, ենթադրում է միասնական տնտեսական միջավայրի ձևավորում, իսկ տնտեսական միջավայրի անբաժանելի մաս են կազմում նաև փոխհաշվարկային համակարգերը: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ Հայաստանը, ԵԱՏՄ կազմում գործընկեր մյուս պետությունները պետք է անցնեն միասնական արժույթով կամ գոնե առաջին փուլով միասնական փոխհաշվարկային համակարգերով առևտրի կազմակերպման»,- նշեց նա:
Քննարկմանը ներկա ԱԺ փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման գործընթացը պետք է ավարտվի 2025թ. և մինչ այդ միասնական արժույթի կանխատեսում չի լինի:
«Հայաստանն անդամակցելով ԵԱՏՄ-ին, պարտավորություն չի վերցրել իր վրա ունենալ միասնական արժույթ: Դա ինտեգրման հաջորդ փուլն է, ֆինանսական միասնական համակարգ ունենալուց հետո կարող է լինել: Մինչ այդ պետք է ունենալ ազատ շուկայական միասնական մոդել, ֆինանսական միասնական համակարգ, նոր վերջին փուլում՝ միասնական արժույթ: Ստորագրել ենք պայմանագիր միասնական ֆինանսական շուկայի հետ կապված, որը 2025 թվականին նոր պետք է ստեղծվի: Մինչ այդ պարտավորություն չենք վերցրել մեզ վրա և մինչ այդ չենք կարող կանխատեսել միասնական արժույթ»,- մանրամասնեց տնտեսագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա