Մոսկվայում ներկայացվելու է հայկական ջազային արվեստը
Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տան «Թատերական դահլիճում» կկայանա «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգը: Համերգի ընթացքում էթնիկ ջազ, ավանգարդ ֆոլք և այլ ոճերում հանդես կգան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ-բենդի երաժիշտները: Միջոցառումը կանցկացվի 2015 թվականին` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների կողմից հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ունկնդրելով հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս յուրօրինակ համերգը` Ռուսաստանի երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա հաղորդակցվելու հայկական ջազային արվեստին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում