Կկայանա «Սոխակը» ներառական ներկայացման առաջնախաղը
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այսօր կկայանա «Սոխակը» բեմադրության առաջնախաղը: Ներկայացման հիմքում ընկած է Հ. Ք. Անդերսենի «Սոխակ» հեքիաթը. այն նպատակ ունի հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի մասին: Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Բեմադրությունը ներկայացնում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Ներկայացումը ներառական է` դերակատարները ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ հաշմանդամություն չունեցող անձինք են: Այս հանգամանքը ներկայացման սկզբում քողարկված է, դա է պատճառը, որ ընտրվել է հենց տիկնիկային ներկայացման ժանրը, ինչպես նաև փորձ է արվել խույս տալ կարծրատիպային և կանխակալ մոտեցումներից: Ներկայացմանն իրենց մասնակցությունն են ունեցել «Փարոս» կամերային երգչախումբը, ճապոնական կարատե սպորտաձևում հանդես եկող, սայլակ օգտագործող անձինք, լսողության խնդիրներով պարողներ: Բեմադրող ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը: Ներկայացման հիման վրա Արփի Մաղաքյանի կողմից կնկարահանվի տեսահոլովակ»,- տեղեկացնում են նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա