Սոչիում անկացվելիք «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի հատուկ հյուրը կլինի Դմիտրի Խվորոստովսկին
«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի շրջանակներում տեղի կունենա Յուրի Բաշմետի համերգը, որը կվարի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Մրցույթի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մրցույթի փակման արարողության հատուկ հյուրը կլինի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնել է մրցույթի ժյուրիի անդամ Իգոր Կրուտոյը:
«Մրցույթի փակմանը ելույթ կունենա Դմիտրի Խվորոստովսկին, հոկտեմբերի 5-ին էլ տեղի կունենա Յուրի Բաշմետի համերգը,»,- ասել է Կրուտոյը՝ հավելելով, որ մրցույթում նախկինում ելույթ է ունեցել օպերային երգիչը, բայց ոչ այս մասշտաբով:
Միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Սոչիում, մինչդեռ ստեղծման օրվանից այն անցկացվում էր Յուրմալայում: Մրցույթի տեղափոխության պատճառը՝ ըստ կազմակերպիչների այն է, որ Լատվիայի իշխանությունները 2014թ-ին քաղաքական դրդապատճառներով արգելել էին մի քանի ռուս երգիչների՝ Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի և Օլեգ Գազմանովի մուտքը իրենց երկրի տարածք: