Շարապովա. «Հնարավոր ամեն բան կանեմ՝ Ֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցելու համար»
Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան մոտ ժամանակներս կհաղորդի վնասվածքից վերականգնման ժամկետների մասին:
«Ես ցավ զգացի թիակի մասում, իսկ խաղի ընթացքում այն աստիճանաբար ուժեղացավ: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ դադարեցրել խաղը հանդիպման միջնամասում: Դա հաճելի զգացում չէ:
Ակնհայտ է, որ Սինգապուրի մրցաշարն ու Ֆեդերացիաների գավաթի խաղարկությունն առաջնահերթություն են ինձ համար, և ես հնարավոր ամեն բան կանեմ, որպեսզի մինչ այդ վերականգնվեմ: Իրոք, չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, ուստի մինչև հաջորդ շաբաթ որոշակի ոչինչ չեմ կարող հայտնել»,- նշել է Շարապովան:
Նշենք, որ ռուս թենիսիստուհին Ուհանի մրցաշարի երկրորդ շրջանի՝ Բարբարա Ստրիցովայի հետ հանդիպման ընթացքում ստիպված է եղել դադարեցնել ելույթը: Այդ պահին նա հաշվի մեջ առջևում էր 7:6(1), 6:7(4), 2:1 հաշիվներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում