81-ամյակի առթիվ Սոֆի Լորենը անվանական շրթներկ է ստացել ու նկարահանվել Dolce&Gabbana-ի հոլովակում (տեսանյութ)
Հայտնի դիզայներներ Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան, ովքեր նախապատվությունը տալիս են տարիքով մոդելներին, առանձնահատուկ անակնկալ են մատուցել իտալացի գեղեցկուհի դերասանուհի Սոֆի Լորենին:
Դերասանուհին իր 81-ամյակի առթիվ Sophia Loren N1 անվանումով վառ կարմիր գույն անվանական շրթներկ է նվեր ստացել: Շրթներկը թողարկել են սահմանափակ քանակությամբ` ոսկե տուփով ու դերասանուհու ստորագրությամբ:
«Sophia Loren N1-ը միջոց է ասելու` շնորհակալություն, Սոֆի: Շնորհակալություն Ձեր գեղեցկության, այն բանի համար, որ մնում եք մշտապես սիրելի ողջ աշխարհի համար», -հայտարարել են Դոլչեն ու Գաբանան:
Ապրանքանիշը գովազդային տեսահոլովակ է թողարկել, որով գովազդվում է նոր շրթներկը: Գովազդում նկարահանվել է անձամբ դերասանուհին, գրում է «National Ledger»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա