Մայր Աթոռի ձեռագրատունը հարստացել է ևս մեկ ձեռագիր մատյանով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատունն այսօր հարստացավ ևս մեկ ձեռագիր մատյանով. Նորին Սրբություն ազգիս Վեհափառ Հայրապետի ձեռամբ ստացվեց Սբ Ավետարան (ծաղկող՝ Մեսրոպ դպիր Խիզանցի, 1649 թ., ... Կատարեցաւ Սբ Աւետարանս ի յերկիր Երևան ի դուռն Սբ Կաթուղիկէ եկեղեց[ւ]ոյ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Նա հայտնում է, որ Պատկերազարդ և մագաղաթյա Սբ Ավետարանի նվիրատուն Տիար Կարպիս Ջրբաշյանն է, ով Սրբալույս Մյուռոնի օրհնության առիթով ուխտավորաբար այցի է եկել մեր Ազգի աստվածակերտ հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա