ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկավորումը դառնում է ավելի հասանելի
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում փոքր բիզնեսի ֆինանսավորմանը: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր բիզնեսի Հաճախորդներին ՀՀ դրամով վարկեր իջեցված տարեկան տոկոսադրույքով՝ սկսած 13%-ից, և վարկային գծեր՝ սկսած 14%-ից: Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:
Բիզնես վարկի մարման ժամկետները հետևյալն են.
• Հիմնական միջոցների համալրում` մինչև 60 ամիս,
• Շրջանառու միջոցների համալրում` մինչև 36 ամիս:
Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում նվազագույնը 6 ամիս:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է փոքր բիզնեսի համար նախատեսված պրոդուկտային շարքի ընդլայնման ուղղությամբ, և նոր ծրագրերի պայմանները ձևավորվում են Բանկի Հաճախորդների պահանջները և նրանց գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով:
Վարկերի տրամադրման մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու 87-87 հեռախոսահամարով կամ այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք: