Գյումրիի փոստի բաժանմունքը փակվեց. «Ժողովուրդ»
Երեկ «Հայփոստ» ՓԲԸ-ի Գյումրիի փոստային մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրեցին: Պատճառը փոստային մասնաճյուղը Սպիտակի մասնաճյուղին միացնելն է: Սակայն միացման արդյունքում մեկուկես տասնյակ աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Բայց այս՝ Գյումրիի փոստային մասնաճյուղի աշխատակիցների պնդմամբ՝ այն Սպիտակին միավորվելու արդյունքում դեռ հայտնի չէ, թե նամակները, այդ թվում նաև դատական և ճանապարհային ոստիկանության ծածկագրերը, թերթերը ինչպես են առաքելու հասցեատերերին: Խնդրի առնչությամբ «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Հին համակարգն այլևս գոյություն չունի. Հիմա չորս մասնաճյուղ իրականացնում է ամբողջ գործընթացը, որն ավելի բարձրացնում է փոստի օպերատիվությունը, աշխատանքի արդյունավետությունը: Ներկայումս «Լա փոստ»-ի հետ ժամանակին մշակված լոգիստիկ սխեման է իրականացվում: Այն ժամանակին մշակվել է ֆրանսիական փոստի ազգային օպերատոր «Լա փոստ»-ի հետ համատեղ»: Իսկ գյումրեցին առանց բարդությունների թերթ կստանա՞, թե՞ ոչ, այս հարցին Աբրահամյանը պատասխանել է. «Իսկ թերթի բաժանումը լոգիստիկ նոր սխեմայով օպերատիվությունը մեծանում է: Թերթի վաճառքը կիրականացվի Սպիտակի մասնաճյուղի միջոցով: Ոչ թե բաժանմունքներն են փակվել, այլ մասնաճյուղը: Փոստի առաքման մեքենան կգնա ուղիղ բաժանմունք: Գյումրու ընթերցողը չի մնա առանց թերթի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում