Իդա և Անի Կավաֆյանները, Լևոն Չիլինկիրյանը և Ռուզան Մանթաշյանը` Ֆիլհարմոնիկի հետ
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու ջութակահար Անի և ալտահար Իդա Կավաֆյանները, ջութակահար Լևոն Չիլինկիրյանը (Մեծ Բիրտանիա) և սոպրանո Ռուզան Մանթաշյանը (Ֆրանսիա): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Երեկոյի ընթացքում հնչելու է Մանսուրյան (Կոնցերտ ջութակի և լարայինների համար թիվ 2), Մոցարտ (Sinfonia Concertante ջութակի, ալտի և նվագախմբի համար), Մալեր (Սիմֆոնիա թիվ 4):
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա