Ադրբեջանական կողմը 20-ից ավել զոհ է տվել, շուրջ 80 վիրավոր. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Ազգային ժողովում պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:
«Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են: Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա», -հայտարարել է Մնացականյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Խոսնակը նաև հավելում է, որ իր տեղեկություններով, բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել ՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և Արցախի հանրապետության զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել», -հավելել է Արցախի կառավարության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակում`
Հայկական կողմը համարժեք պատասխան է տվել, հակառակորդը լուրջ կորուստներ ունի. Յուրի Խաչատուրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան