ԵԽ պատգամավոր Չարլզ Թեննոքը հարցադրում է հղում Ֆեդերիկա Մոգերինիին հրադադարի խախտման մասին. ՀԵԲ
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբի համակարգող Դոկտոր Չարլզ Թեննոքը առաջնային հարցադրում է հղել Եվրոպական հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ և փոխնախագահին՝ Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցող ռազմական սրված իրավիճակի մասին: Բռնությունները հանգեցրել են երեք հայ քաղաքացիների մահվան, և ընդլայնվելով մինչև Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, երկու կողմից արձանագրել են զինվորների մահվան դեպքեր: Այս մասին հայտնում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից:
Դոկտոր Թեննոքը, որը նաև «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, ընդգծել է սեպտեմբերի 26-ին հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի թարմացված առաջարկի կարևորությունը: Ըստ այդ առաջարկի ԵԱՀԿ-ի մեխանիզմներ պետք է հաստատվեն՝ շփման գծում հրադադրի խախտումները բացահայտելու նպատակով: Պատգամավորը կարծում է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա հստակ հասկանալ, թե որ կողմն է խախտում 1994 թվականին հաստատված հրադադարը:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին դիմելիս՝ Դոկտոր Թեննոքը խնդրել է անդրադառնալ և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոհիշյալ առաջարկին: Նա նաև խնդրել է ներգրավել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Հերբերտ Զալբերին:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան ողջունում է պարոն Թեննոքի նախաձեռնությունը:
«Ուրախ եմ Չարլզ Թեննոքի նախաձեռնության կապակցությամբ և վստահ եմ, որ Եվրոպական միությունը դրական ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու հարցում, որն առանցքային դեր է խաղում այս հակամարտության խաղաղ լուծման համար»:
Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան