Գվարդիոլա. «Շատ լավ հանդես եկանք»
Իսպանացի մասնագետը տպավորված է իր թիմի խաղով, որը ՉԼ-ի երկրորդ տուրի հանդիպումը՝ ընդդեմ Զագրեբի «Դինամոյի», ավարտեց ջախջախիչ հաղթանակով` 5:0 հաշվով:
«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին: Իրոք, լավ հանդես եկանք: Թիմը շատ լավ աշխատեց 90 րոպեի ընթացքում, և մենք թույլ չտվեցինք մրցակցին հակագրոհել: Կոմանի և Կոստայի հետ թիմի խաղն ավելի ճկուն է դարձել, քանի որ կարողանում ենք օգտագործել ողջ խաղադաշտը: Կարող էինք նույնիսկ ավելի շատ պահեր ստեղծել:
Շատ գոհ եմ Կիմիխի ցուցադրած խաղից: Մի օր նա կլինի Գերմանիայի հավաքականի կազմում: Ամեն ինչ ունի՝ լավ խաղացող դառնալու համար: Մենք հիմա ունենք 6 միավոր և գտնվում ենք շատ լավ մարզավիճակում:
Դեռ ոչինչ չգիտեմ Վիդալի մասին: Մենք ուղղակի հույս ունենք, որ նա հնարավորինս շու կլինի մեր տրամադրության տակ»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերել է uefa.com-ը:
«Դինամոյի» մարզիչ Զորան Մամիչը նույնպես մեկնաբանել է խաղը:
«Բավարիան» ցույց տվեց իր ուժը: Որակային մեծ տարբերություն կա մեր և նրանց խաղի միջև: Նրանք ամենուր ավելի լավն էին: Գործած բոլոր սխալների համար պատժվեցինք: Մրցակիցը շատ պահեր ստեղծեց: «Բավարիայի» կազմում շատ են բարձր մակարդակի ֆուտբոլիստները: Նրանք շատ արագ էին գործում, և մենք նույնիսկ չէինք հասցնում խախտումներ անել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում