Կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը
Իրականացվող բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն արդեն առաջիկա տարիներին, ինչի արդյունքում կունենանք կայուն և զարգացած էներգետիկ համակարգ: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կառավարությունում Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրի քննարկման ժամանակ, որը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՀԲ-ի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում մարզերում իրականացվում են սոցիալտնտեսական մի շարք ծրագրեր, արձանագրվում խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի ակտիվ գործունեությունը տարածքային համաչափ զարգացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ բնագավառների զարգացման ուղղությամբ: Խոսելով էներգետիկայի ոլորտի զարգացման վերաբերյալ՝ վարչապետ
Իր հերթին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին նշել է, որ ՀԲ-ն լիովին սատարում է վարչապետ Աբրահամյանի ներկայացրած ՀՀ կառավարության գերակա ծրագրերի իրականացմանը և հայտնել ՀԲ-ի աջակցությունը՝ մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում: