Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի որոշ մասը. «Հրապարակ»
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի մի որոշ մասը։ «Հրապարակ»-ի տեղեկությունը հաստատել է նաև նրա խոսնակ Սիրան Գրիգորյանը։ Թե քանի տոկոս և ինչ պայմաններով, թերթին փոխանցել են. «Այո, Արթուր Աբրահամն ամիսներ առաջ բանկի մի փոքր մասի բաժնետոմսեր է ձեռք բերել, բայց ավելին չի ցանկանում պատասխանել»։
Թերթը հիշեցնում է, որ «Յունիբանկը» փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ Արթուր Աբրահամը «Յունիբանկ» ՓԲԸ նախագահ Վարդան Աթայանի սանիկն է։
Գնորդների ցանկում շրջանառվում էր նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանի անունը, սակայն մաեստրոն հերքել է լուրը. «Ես ընդամենը իրանց ռեկլամն եմ անում, ես ոչ թե բաժնետեր եմ, այլ՝ գործընկեր։ Իմ կապն այնքանով է, որ ես իրենց եմ հարգում, իրենք էլ՝ ինձ։ Իրենք իմ 80-ամյակին շատ մտերիմ բաներ արեցին»։ Գասպարյանն ասել է, որ թեև ինքը գովազդում է, որ «կարող եք դառնալ վստահելի բանկի բաժնետեր» բայց չգիտի, թե ինչու են բաժնեմասերը վաճառքի հանել. «էդ պատասխանատու խոսակցություն է, ես չգիտեմ»»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան