Չի բացառվում, որ «ՀԷՑ»-ի վաճառքի գործարքում հանդես գա նաև ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը. ՀԺ
Ամենևին չի կարելի բացառել, որ «ՀԷՑ»-ի վաճառքի գործարքում որևէ կարգավիճակով հանդես գա նաև ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը։ Ինչպես հայտնի է, «ՀԷՑ»-ը գնելու հայտ է ներկայացրել օֆշորային «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդը»։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Այս ընկերության հիմնադիրը կրկին օֆշորային «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդն» է, որը իր հերթին հիմնադրվել է «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» էլի օֆշորային ընկերության կողմից։ Եվ ահա «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդի» երեք հիմնադիրներից մեկը Հանս-Յորգ Ռուդլոֆֆ անուն ազգանունով անձն է, որը, ըստ «Կոմերսանտի», 2006-2013 թվականները եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ և ըստ «Financial Times»-ի համարվում է Պուտինի ամենավստահելի «արևմտյան բանկիրը»։ Երեք տնօրեններից մյուսը, ինչպես արդեն հրապարակվել է մամուլում, «Ֆորա-բանկի» տնօրենների խորհրդի անդամ Սինան Բոդմերն է։ «Ֆորա-բանկը» ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» սեփականությունն է»»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան