Քերի. Ասադի անհապաղ հրաժարականը կարող է քաոս առաջացնել
ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անվերապահ հրաժարականի պահանջից և պնդում է, որպեսզի Սիրիայում տեղի ունենա իշխանության կանոնակարգված փոփոխություն: Այս մասին «Lenta.ru»-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Ինչպես նշել է Քերին, հնարավոր չէ Սիրիայի ճգնաժամը լուծել`առանց Սիրիայի սուննի մահմեդականներին այդ երկրի քաղաքական դաշտ ներգրավելու, ինչը կպահանջի «որոշակի ժամանակաշրջան»: Ըստ պետքարտուղարի` Ասադի անհապաղ հրաժարականը կարող է քաոս առաջացնել և կործանել Սիրիայում քաղաքացիական ինստիտուտները:
«Պետք է ապահովել իշխանության կանոնակարգված և արդարացի փոխանցում, որպեսզի բացառվի վրեժխնդրության վտանգը»,-ընդգծել է Քերին` նշելով, որ Ասադի անհապաղ հրաժարականի պահանջը նախկինում ԱՄՆ-ի կողմից անարդյունավետ քաղաքականություն էր:
Ջոն Քերին նաև նշել է, որ ԱՄՆ-ն հնարավոր ու ընդունելի է համարում Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն զգուշացրել է, որ եթե Մոսկվան շարունակի աջակցել Ալևիների իշխանությանը Սիրիայում, ապա նրան սպասվում են խնդիրներ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ, որոնց բնակչության մեծամասնությունը սուննի մահմեդականներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում