Այսուհետև կասկածյալների անձնագրերը կպահվեն նախաքննությունը վարող քննիչի մոտ
«Ես դատախազներին հանձնարարություն եմ տվել, որպեսզի նախաքննության ընթացքում կիրառելի դարձնեն հետևյալ կանոնը` ցանկացած անձի` կասկածյալ կամ մեղադրյալ, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին, ապահովեն, որ քննիչները անձնագիրը կարողանան վերցնել, որպեսզի անձը չկարողանա դուրս գալ երկրից»,-այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով հարցին, թե իրավապահ որ մարմնի բացթողումն էր, որ քրեական գործով անցնող Վահան Մարտիրոսյանը կարողացավ անարգել հեռանալ երկրից:
Գլխավոր դատախազի խոսքով, անձնագիրը վերցնելու նման պարտադիր պայման չի սահմանվում օրենսդրությամբ:
«Դա նախաքննությունը վարող քննիչի որոշելիքն է, ինքն է որոշում փաստաթղթերը վերցնելու նպատակահարմարությունը: Բայց նման դեպքերից խուսափելու համար իմ կողմից տրվել է հանձնարարական»,-հավելեց Կոստանյանը:
Թեմային առնչվող նյութեր`
Ոստիկանություն. Վահան Մարտիրոսյանը Հայաստանի պետական սահմանը հատել է մինչև հետախուզում հայտարարելը
Վահան Մարտիրոսյանի նկատմամբ սեպտեմբերի 9-ին հետախուզում է հայտարարվել. Սոնա Տռուզյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում