ՌԴ Դաշնային խորհուրդը թույլատրել է ՌԴ զինուժի կիրառումը Սիրիայում
ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել երկրի զինված ուժերն արտերկրում օգտագործելու որոշումը: Փոխանցում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է, Դաշնային խորհրդին նման առաջարկով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Աղբյուրի փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի խոսքով` արտերկրում զինված ուժերը օգտագործելու որոշումը հատկապես վերաբերում է Սիրիային:
Մանրամասնելով` Իվանովը նշել է, որ Պուտինին նման խնդրանքով դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի զինված ուժերն իրականացնելու են միայն օդային հարվածներ, բացառվում է զինուժի ցամաքային օգտագործումը Սիրիայի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները