Հասարակություն 10:15 30/09/2015

Աջակցենք Ֆրանցիսկոս պապի թեկնածության առաջադրմանը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար. Սասունյան

Մի քանի շաբաթ առաջ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սարգիս Ասատրյանը տեղեկացրեց ինձ, որ իր խնդրանքով խորհրդարանական Ջուդի Սգրոն Ֆրանցիսկոս պապին առաջադրել էր 2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

Թեկնածության առաջադրման իր նամակում խորհրդարանական Սգրոն բարձր է գնահատել Նորին Սրբությանը՝ «ընդգրկուն, բացահայտ և բարեփոխված հոգևոր իշխանության» կերտման համար: Նա Հռոմի պապին նկարագրել է որպես «բարություն ներշնչող ուժ» և «հույսի խորհրդանիշ…. Անցյալի չարագործությունների և հակամարտությունների հաշտեցման նրա ջանքերից մինչև նրա աշխատանքը՝ ուղղված խաղաղության ամրապնդմանը և տարաձայնությունների առիթ հանդիսացող խնդիրների շուրջ փոխըմբռնման ու հանդուրժողականության սերմանմանը, Ֆրանցիսկոս պապն արդեն իսկ հաստատվել է որպես համաշխարհային փոփոխության իսկական և կառուցողական ուժ»:

Ասատրյանը հարցրեց ինձ, թե արդյոք կարող եմ որևէ ամերիկացի օրենսդիր գտնել, որը նույնպես կցանկանա Հռոմի պապին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ես անմիջապես կապ հաստատեցի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, ով ոչ միայն համաձայնեց առաջադրել Պապի թեկնածությունը, այլև դիմեց Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների աջակցությանը՝ շրջանառության մեջ դնելով Նոբելյան հանձնաժողովին ուղղված մի նամակ:

Կոնգրեսական Շիֆի սեպտեմբերի 23-ի նամակում ասվում է. « Հռոմի պապն անգերազանցելի պերճախոսությամբ, խոնարհությամբ և կարեկցանքով իր հեղինակությունն օգտագործեց՝ ամբողջ աշխարհի մարդկանց և ժողովուրդներին հոգևորության, բարոյականության և ազնվության կոչ անելու համար.... Ֆրանցիսկոս պապը եղել է խաղաղության հզոր ջատագով, ով կոչ է արել վերջ դնել հակամարտությանը և աջակցել ազգերի միջև կառուցողական կապերի հաստատմանը: Նա հորդորել է աշխարհին վեճերը կարգավորելու համար օգտագործել դիվանագիտությունը և բանակցությունները, այլ ոչ թե կիրառել ռազմական ուժ, պարտադրանք կամ վախ: Բռնությունը մերժելու այս հանձնառությունը, որ Պապն ամեն օր կիրառում է իր խոսքերում և գործունեության մեջ, ներառված է Խաղաղության Նոբելյան մրցանակի սկզբունքների հիմքում»:

Հաշվի առնելով Պապի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատումը Վատիկանում ապրիլի սկզբին մատուցված պատարագի ժամանակ, կոնգրեսական Շիֆը բարձր գնահատեց. «նրա խիզախ դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության և անցյալի ու ներկայիս բոլոր ցեղասպանությունների դատապարտման գործում»: Նորին Սրբությունը նաև դատապարտել է «քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների հետապնդումը Սիրիայում և Իրաքում»:

Կոնգրեսական Շիֆը Հռոմի պապին նաև բնութագրեց որպես « սփոփելու առաջատար պաշտպան» մեծ թվով փախստականների համար, որոնք ներկայումս հեղեղել են Եվրոպան: Պապը նույնիսկ հրավիրել է «սիրիացի մի փախստական ընտանիքի բնակվելու Վատիկանի իր նստավայրում»:

Վերջապես, թեկնածության առաջադրման իր նամակում, կոնգրեսական Շիֆն ընդգծել է, որ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը նաև աշխատել է միջազգային հանրությանը դրդել իրենց վրա վերցնելու համաշխարհային հիմնախնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և մթնոլորտի վատթարացումը.... Ֆրանցիսկոս պապը հարց է բարձրացնում կրոնական առումով աշխարհում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ, ընդգծելով, որ մեր բոլորի պարտքն է հոգալ աշխարհի մասին և ապագա սերունդներին փոխանցել աղտոտումից զերծ մթնոլորտ»:

Կոնգրեսական Շիֆի նամակը, համընկնելով Միացյալ Նահանգներ Պապի կատարած այցի և Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ ունենալու հետ, մեծ ուշադրության արժանացավ նրա գործընկերների և լրատվամիջոցների կողմից: «Վաշինգտոն պոստ» թերթը «Արդյոք Հռոմի պապը պե՞տք է ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ» խորագրով իր ծավալուն հոդվածում նշել է, որ «Ֆրանցիսկոս պապի խաղաղության մրցանակը կլինի պատմական փաստ, քանի որ դեռևս ոչ մի Պապ չի արժանացել այդ պատվին»:

Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածուի առաջադրումը համարվում է վավերական, եթե այն ներկայացվում է հետևյալ խմբավորումներից որևէ մեկին պատկանող անձի կողմից.

Պետությունների խորհրդարանների և կառավարությունների անդամներ.
Միջազգային դատարանների անդամներ.
Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամներ.
Համալսարանների ռեկտորներ. հասարակագիտության, պատմության, փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության պրոֆեսորներ.
Խաղաղության խնդիրների հետազոտման և արտաքին քաղաքականության հարցերով ինստիտուտների տնօրեններ.
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ.
Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կազմակերպությունների խորհրդի անդամներ.
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի ներկա և նախկին անդամներ.
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախկին խորհրդականներ:

Հռոմի պապի առաջադրումը զգալիորեն կուժեղանա, եթե այն ստանա նաև ԱՄՆ սենատորների և այլ երկրների օրենսդիրների, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանականների աջակցությունը: Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրման վերջնաժամկետը 2016 թ. փետրվարի 1-ն է: Մրցանակակիրն ընտրվում է հինգ հոգուց բաղկացած Նոբելյան հանձնաժողովի կողմից, որի անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին, Օսլոյի քաղաքապետարանում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը լիովին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ թեև նա չափազանց համեստ է դրան ձգտելու կամ ընդունելու համար: Եթե նա շահի այդ մրցանակը, ամենայն հավանականությանբ, 1.5 միլիոն դոլար պարգևը կնվիրաբերի ամբողջ աշխարհի աղքատներին և կարիքավորներին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}