«Տաշիր» Գրուպը և «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել
«Տաշիր» Գրուպը և «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգիայի ակտիվների վաճառքի մասին: Գործարքն արդեն հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո: Կողմերը նաև քննարկել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ –ն և «Հրազդան ՋԷԿ»-ը շարունակելու են կատարել իրենց պարտականություններն ամբողջությամբ: Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։
««Տաշիր» ընկերությունների խումբը լիովին ընդունում է պարտավորությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարման հետ կապված: Հետագա ծրագրերում նախատեսված է հակաճգնաժամային ծրագրերի իրականացում և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ - ի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողություն ամրապնդում»,-հայտարարել է ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած և մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։
«Մենք «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվել ենք այնպիսի պայմաններով գործարք իրականացնել, որոնք հաշվի կառնեն ակտիվների իրական արժեքը: Հենց այդպիսի մոտեցումը հնարավորություն կտա կողմերին հասնել առավելագույն տնտեսական արդյունքի»,-հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին