Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ
«Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Վերապատրաստվել են ծրագրում ընդգրկված 100 նոր դպրոցների «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ուսուցիչները` 50-ը Երևանում, 50-ը` մարզերում: Մոտ ապագայում նախատեսվում են նաև վերապատրատումներ ծրագրի առաջին փուլում ընդգրկված 13 դպրոցների մասնագետների համար:
«Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան