Ջեյմս Ուորլիքը՝ ԼՂՀ-ում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին. «Ժողովուրդ»
ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանելիս ուշագրավ բացահայտում է արել։
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին մի քանի հարցեր էր ուղղել՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված, որոնց թվում նաև թերթը հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս է ԱՄՆ-ն վերաբերվում այն լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունը, հնարավոր է, միանձնյա որոշի խաղաղապահ ուժեր մտցնել ԼՂՀ և արդյոք խաղաղապահներ տեղակայելու ծրագրի վերաբերյալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն կա։
«Ժողովուրդ»-ի հարցին պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Ամերիկացի դիվանագետը փաստացի գաղտնազերծել է, թե ովքեր չեն կարող լինել խաղաղապահ ուժերի կազմում. «Միացյալ նահանգների դիրքորոշումն այն է որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում։ Մեր պատկերացմամբ՝ կողմերը համակարծիք են այս հարցում, և թեման արդեն իսկ քննարկվել է»,-«Ժողովուրդ»-ին տված պատասխանում նշել է Ուորլիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան