Արմեն Մուրադյանը՝ մանկական մահացության մասին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերը, թե Աբովյանի հիվանդանոցի ծննդատանը մահացած նորածնին դրել են մոր կրծքին: Դա չի համապատասխանում իրականությանը, կարծում եմ՝ յուրաքանչյուր նման դեպքը հատում է բոլոր հնարավոր ցինիզմի սահմանները»,- ասաց Ա.Մուրադյանը:
Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, ապա, ըստ նախարարի, վիճակագրական տվյալներով մանկական մահացությունը նվազում է: «Այլ խնդիր է, որ հասարակությունը բարձր պահանջներ է ներկայացնում և դա բնական է»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ այսօր ոլորտը որակի տեսանկյունից չափագրվում է:
«Այսօր հակված ենք մեր ուժերը ուղղել դեպի միջազգային որակ»,- ասաց նախարարը:
Նշենք, որ Աբովյանի ծննդատանը նորածնի մահվան դեպքի առիթով երեխայի հարազատները դիմել են իրավապահներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին