Ռուսական ավիացիան մեկ օրում Սիրիայում ռմբակոծել է ԴԱԻՇ-ի 12 օբյեկտ
Ռուսական ավիացիան մեկ օրում Սիրիայում ռմբակոծել է ԴԱԻՇ-ի 12 օբյեկտ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ ցերեկային ժամերին ԴԱԻՇ-ի օբյեկտների նկատմամբ 20 թռիչք է իրականացվել, որոնց մասնակցել են «Սու-24», «Սու-24Մ» ու «Սու-25» մարտական ինքնաթիռները։ «Գիշերային ժամերին ևս չորս հարված է հասցվել ԴԱԻՇ-ի օբյեկտներին»,- ասել է Կոնաշենկովը:
Նա նաև հայտարարել է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածող ռուսական ավիացիոն խմբի կազմում ընդգրկվել է ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ։
Իգոր Կոնաշենկովը նաև նշել է, որ ավիացիոն խմբավորման ծավալումը հնարավոր է եղել իրականացնել կարճ ժամանակում՝ ի շնորհիվ Տարտուսում գտնվող ռուսական նյութատեխնիկական ապահովման կետի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները