Շառլ Ազնավուրի հովանու ներքո կայանալու է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համերգ
Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հովանու ներքո Փարիզի «Ֆոլի Բերժեր» համերգասրահում կանցկացվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հատուկ համերգ: Այս մասին տեղեկանում ենք Շ. Ազնավուրի ֆեյսբուքյան էջից:
Միջոցառումը կայանալու է հոկտեմբերի 12-ին: Այն կրելու է «Դու՝ իմ եղբայր» (TOI MON FRÈRE) խորագիրը:
Համերգին մասնակցելու է կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը, ջազ երաժիշտ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը, դուդուկահար Լևոն Մինասյանը և ուրիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա