Կառավարությունը հաստատեց 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը։ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի մակրոտնտեսական կանխատեսումները՝ նշեց, որ ըստ նախագծի՝ հաջորդ տարի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4, 12-ամսյա ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12-ամսյա գնաճի թիրախը 4±1%, դեֆիցիտը՝ 3.5%։
Պետական բյուջեի ծախսային մասը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ, եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 190,7 մլրդ դրամ:
Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1 տրլն 129 մլրդ դրամ:
«Ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1 տրլն 373 մլրդ-ի չափով։ 96 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին։ 2016-ի բյուջեի ծախսային մասը 2015-ի պետական բյուջեի համեմատ ավելացել է շուրջ 68 մլրդ դրամով»,- ասաց Գ.Խաչատրյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պետական բյուջեի նախագիծը ներկայանել Ազգային ժողով: