Երկուշաբթի քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը. ՀԺ
ԱԺ հանրապետական խմբակցությունը նախատեսում է եկող երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյայում ժամը 14.30-ին քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ավարտվել են, խորհրդարանում այլևս քննարկում չի նախատեսվում:
Բաղդասարյանն ասել է, որ հոկտեմբերի 5-ի քառօրյայում հարցով հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը մինչև 60 րոպեի սահմաններում պատգամավորներին կներկայացնի նախագծի վերջնական տարբերակը, որից հետո այն անմիջապես կդրվի քվեարկության:
«Մինչ քառօրյան քաղաքական ուժերը, բնականաբար, ծանոթացած կլինեն նախագծին»,- ասել է Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան