ՀՀ-ում հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված են 527.614 թոշակառու. Տարեցների միջազգային օրն է
Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները:
Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Միջազգային դասակարգման համաձայն` տարեցներ են համարվում 65 տարին լրացած անձինք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության Պետական ծառայությանից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ 2015թ. հուլիսի մեկի դրությամբ ՀՀ-ում հաշվառված են 527.614 թոշակառու: Նրանցից 283.198-ը կանայք են, 179.341-ը տղամարդ:
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը, այսինքն հիմնական կենսաթոշակի չափը 2015թ.-ի հունվարի 1-ից կազմում է 16.000 դրամ, իսկ ամենաբարձր կենսաթոշակի չափը առանձին խմբերի դեպքում տարբեր է և կախված է մի շարք հանգամանքերից, որոնց կարելի է ծանոթանալ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում:
Ի պատասխան հարցին, թե վերջին հինգ տարիների ընթացքում ինչքանո՞վ է ավելացել կենսաթոշակի չափը, Պետական ծառայությանից հայտնեցին, որ չնայած կենսաթոշակառուների թվի աճին, արդյունավետ աշխատանքի շնորհիվ աճել է աշխատանքային կենսաթոշակի միջին չափը:
Այն ունեցել է հետևյալ տեսքը `
Տարեթիվ
|
Կենսաթոշակառուների թիվ
|
Աշխատանքայինկենսաթոշակիմիջինչափ /դր/
|
2015
|
527614
|
40593
|
2014
|
521894
|
35995
|
2013
|
515340
|
30962
|
2012
|
508071
|
31248
|
2011
|
509312
|
28701
|