Միխալկովը վստահ է, որ իր ֆիլմը չի հայտնվի «Օսկարի» կարճ ցուցակում` Ուկրաինայի պատճառով
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը ենթադրում է, որ իր «Արևային հարված» ֆիլմը, որը Ռուսաստանի կողմից ներկայացված է «Օսկար» մրցանակաբաշխության, չի հայտնվի ֆիլմերի կարճ ցուցակում:
«Ես վստահ եմ, որ մենք չենք հայտնվի այդ ցուցակում: Ես չեմ խոսում ճաշակի մասին, բայց ես Ուկրաինայի սև ցուցակում եմ: Դա քաղաքականության է»,- Նյուզռու.քոմ-ի հաղորդմամբ, ասել է ռեժիսորը:
Նա հավելել է, ուրախ է այն պատճառով, որ Ամերիկյան կինոակադեմիայի անդամները «ուզեն, թե չուզեն, պետք է դիտեն «Արևային հարված» ֆիլմը»:
Ն. Միխալկովի «Արևային հարված» ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Ռուս ռեժիսորն արդեն մեկ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի 1994 թվականին նկարահանած «Արևից հոգնածները» ֆիլմի համար։
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2016 թ. փետրվարի 28-ին:
Նախորդող հրապարակում՝
Հայկական որևէ ֆիլմ «Օսկար» մրցանակաբաշխությանը չի ներկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա