Հայաստանյան պրեմիերաներ՝ Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի այսօրվա համերգում
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր կայանալու է կամերային երաժշտության համերգ` թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի (Մեծ Բրիտանիա) և դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակցությամբ: Համերգին մասնակցելու են նաև ջութակահարուհիներ Անի Կարապետյանը և Անուշ Նիկողոսյանը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Կամերային երաժշտության համերգի ընթացքում կայանալու է հայաստանյան պրեմիերա՝ Վաչե Շառաֆյանի «Կյանք հարատև՝ Կանտատ երգչախմբի և Դաշնամուրային կվինտետի համար» ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որը գրված է Սիոնի փառատոնի պատվերով: Երեկոյի ընթացքում հնչելու է նաև Բախ (Մենանվագ Թավջութակի սյուիտ թիվ 1), Բորոդին (Թավջութակի սոնատ (հայաստանյան պրեմիերա)), Ռախմանինով (Վոկալիզ), Պագանինի (Վարիացիաներ Ռոսսինիի թեմայով):
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում