Տրանսֆերտները նվազել են 44 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է այս տարվա առաջին ութ ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը։ Ըստ այդմ, այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առևտրային տրանսֆերտները, անցած տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 44 տոկոսով։ Այս տարվա օգոստոսին ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 87 միլիոն 220 հազար դոլար՝ անցած տարվա 156 միլիոն 15 հազար դոլարի դիմաց։
Թերթը նշում է նաև, որ, ընդհանուր առմամբ, այս տարվա ութ ամիսներին ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 584 միլիոն 852 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել է 926 միլիոն 920 հազար դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան