Աղիքային հիվանդություններն աճել են 47.6 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ վերջին երկու ամիսներին Երևանի և մարզերի հիվանդանոցներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ աղիքային հիվանդություններով դիմողների թիվը սովորականից շատ ավել է։ Աղիքային հիվանդությունների դեպքի կտրուկ աճի հանգամանքը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179։
«Այսինքն՝ աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով։ Հարկ է նշել, որ աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171։ Անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 63։ Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով կազմել են 1065, մինչդեռ անցած 2014 թվականի այս ժամանակահատվածում դրանց թիվը եղել է ընդամենը 651 դեպք»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան