Գերտերություններն ունեն իրենց խնդիրները և հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության սրման հարցում. Թոմաս Դե Վալ
«Որևէ երկրի ձեռնտու չէ հայ-ադրբեջանական համակարտության սրումը: Գերտերություններն ունեն իրենց խնդիրները, և ղարաբաղյան հակամարտության սրման հարցում երկրները հետաքրքրված չեն»,-այսօր «Մեդիա Կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտարարեց Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վալը: Նա ասուլիսին մասնակցում էր Լոնդոնից տեսազանգի միջոցով:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչի կհանգեցնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը, Թոմաս Դե Վալը նկատեց, որ դա չի կարող միայն ռուսական զորքը լինել ու հավելեց. «Շփման գծում չեն կարող միայն ռուս խաղաղապահ զորքերը լինել, նրանց կմիանան նաև Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Ռուսական կողմը խաղաղապահ առաքելության մեջ գրեակշռող դեր կունենա, եթե հայկական ու ադրբեջանական կողմերը դրան դրական արձագանքեն»:
Անդրադառնալով Հայաստանի նախագահի հայտարարությանը, թե «երբ ես ասում եմ Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է», Դե Վալն ասաց, որ դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում որևէ նոր բան չի նշանակում:
«Դա յուրահատուկ սպառնալիք էր ուղղված Ադրբեջանին», -ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, եթե իրավիճակը շփման գոտում սրվի և պատերազմական գործողություններն անխուսափելի լինեն, ապա դրան կարող է հաջորդել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան