Արամ Մանուկյան. Հայաստանն այսօր կառավարման համակարգ փոխելու անհրաժեշտություն չունի
Այս պահին Հայասանին ցնցումներ պետք չեն, այս պահին Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում, ցնցումները կարող են օգնել մեր թշնամուն: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում, ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
«Մենք ասում ենք, իշխանությո´ւն, երկիրը մի տար ցնցումների , ոչ-ի, այո-ի: Սահմանի վրա լարված է: Հայաստանն այսօր կառավարման համակարգ փոխելու անհրաժեշտություն չունի: Չի կարելի գնալ արկածի, երբ հասարակության մեջ չկա բացարձակապես այդ փոփոխությունների անհրաժեշտությունը»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Նախորդող հրապարակում`
Արմեն Մարտիրոսյան. Քիչ ենք, որովհետև կարծում եմ, այլ ուղերձ է պետք հասարակությանը