Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հոկտեմբերի 5-15-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որում, մեդալներից բացի, կխաղարկվեն նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը (Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Սամվել Սողոմոնյան), 56 կգ քաշային Արամ Ավագյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Կարեն Աղամալյան) և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի մարզիչներ Կարեն Աղամալյանի և Մեխակ Ղազարյանի ղեկավարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում