Էջմիածնի քաղաքապետարանի նվիրատվությունը այսօր կփոխանցվի սահմանամերձ Չորաթանի գյուղապետարան
«Այս պահին մենք մեկնում ենք Չորաթան գյուղ` գումարը գյուղապետարանին հանձնելու համար», -Panorama.am-ին տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության հետ կապերի պատասխանատու Վարդան Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ Էջմիածնի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ կոլեկտիվով հանգանակել էին հոկտեմբերի 8-ի՝ Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով, նվիրաբերվում է Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ասել է, որ սա համեստ ներդրում է, որն արվում է սրտանց։ Էջմիածնեցին 1989-94թթ. պատերազմում ինքնակամ մասնակցել է հայոց ազատամարտին և այսօր էլ պատրաստ է ցանկացած պահի հայտնվել առաջնագծում՝ խրամատում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները