Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի»-ն այսօր հանրահավաք կանցկացնի
Գյումրիում հանրահավաքից հետո սահմանադրականբարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնությունն այսօր առաջին անգամ Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի:
«Փորձելու ենք հանրությանը ներկայացնել, թե ինչ աստիճանի վնասներ են լինելու հանրության համար բարեփոխումների հետևանքով», -«Ֆեյսբուքյան ասուլիս»-ում հայտարարեց նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը:
Նախաձեռնության մյուս անդամ Դավիթ Հովհաննիսյանը նկատեց, որ երևանյան այսօրվա հավաքը առաջինն է: Նրա խոսքով, ընտրել են փողոցային պայքարի ձևը, որովհետև հանրությանը իրավիճակը ներկայացնելու միակ ձևը դա է:
«Ինչո՞ւ պետք է մարդիկ միանան մեզ, որովհետև Հայաստանի Հանրապետության վրա կախված է վերացման մարտահրավեր, եթե անցնեն այս փոփոխությունները ստեղծվելու է կուսակցապետություն, որի միջոցով փորձելու են ցմահ կառավարել երկիրը: Այդ գիտակցումը կարող մարդկանց բերել հրապարակ ու միանալ մեզ», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան