Երկրաշարժ՝ Նախիջևանում
Այսօր ժամը 08.28-ին փրկարար տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա:
ՏԿԱԻ նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.260 և արևելյան երկայնության 45.970 (Նախիջևանի ԻՀ): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում: