Մեր վիճակն այդ իմաստով մի քիչ ծանր է. Ազգային կինոկենտրոնի տնօրեն
«Ինչքան ֆիլմ կա, այդքան հայտ կարող ես ներկայացնել: Սակայն միայն ֆիլմ նկարահանելով, հայտ ներկայացնելով չէ: Մինչև «Օսկարի» ներկայացնելը, ֆիլմը պետք է ճանապարհ անցնի, ինչի համար միջոցներ, ներդրումներ են պետք»,-ի պատասխան Panorama.am-ի հարցի, թե ինչո՞ւ «Օսկար» մրցանակաբաշխության ներկայացնելու համար հայկական որևէ ֆիլմի հայտ չի ստացվել, ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքով, լավ ֆիլմեր նկարահանվել են, սակայն մարդիկ նպատակահարմար չեն գտել մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ ներկայացնել: Բացի այդ, ըստ նրա, «Օսկարը» որոշակի պահանջներ, պայմաններ ունի, որոնք պետք է կատարել, բավարարել:
«Մեր վիճակն այդ իմաստով մի քիչ ծանր է: Մենք պետք է նախ միջոց գտնենք ֆիլմ անելու համար, հետո միջոց գտնենք այն մի քիչ լավացելու համար, այնուհետև միջոց գտնենք գովազդելու, տարածելու համար, հետո՝ «Օսկար» ներկայացնելու համար»,- նշեց Գ. Գևորգյանը:
Նրա խոսքով, տարեկան 390 միլիոն դրամ է տրամադրվում կինոարտադրության համար. «Դրանից անպայման դեբյուտների, ուսումնական, մանկական ծրագրերին ենք հատկացնում: Չեմ կրճատում այդ գումարը, քանի որ չգիտեմ քանի լավ ֆիլմ կնկարահանվի, բայց երիտասարդներին դաշտ բերելը շատ կարևոր է, հենց փոքր ֆիլմով կարող ենք հայտնաբերել լավ մասնագետների: Կես միլիոն դոլարի չափ գումար է մնում մեծ, գեղարվեստական ֆիլմերի համար: Մի ֆիլմի համար էլ դա բավական չէ, իսկ մենք դրանով մի քանի ֆիլմ ենք նկարահանում»:
Գ. Գևորգյանը շատ կարևորեց համատեղ նախագծերի իրականացումը, համատեղ ֆիլմարտադրությունը: Այս գործում, ըստ Ազգային կինոկենտրոնի տնօրենի, մեծապես օգնում է Կաննի կինոշուկային մասնակցելը, որի ընթացքում հնարավոր է լինում գործընկեր ձեռք բերել, տարբեր հիմնադրամների հետ համագործակցել:
Նախորդող հրապարակում՝
Հայկական որևէ ֆիլմ «Օսկար» մրցանակաբաշխությանը չի ներկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա