«Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում «Բարսելոնի» ու «Ռեալի» 7-ական ֆուտբոլիստներ են ընդգրկված
Հայտնի են դարձել այն 59 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտնվել են «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում: «Ռեալն» ու «Բարսելոնը» 7-ական ներկայացուցիչներ ունեն՝ Քրիշտիանու Ռոնալդուն, Գարետ Բեյլը, Քարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը, Լուկա Մոդրիչը, Խամես Ռոդրիգեսը, Տոնի Կրոսսը («Ռեալ»), Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան, Իվան Ռակիտիչը, Կլաուդիո Բրավոն, Խավիեր Մասկերանոն, Նեյմարը և Լուիս Սուարեսը («Բարսելոն»):
«Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան» ներկայացված են 5-ական, «Չելսին»՝ 4, «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «Յուվենթուսը»՝ 3-ական խաղացողներով:
ՖԻՖԱ-ի կոմիտեն այս ցուցակից կընտրի 23 ֆուտբոլիստների, իսկ լավագույն եռյակը կորոշվի լրագրողների, մարզիչների ու խաղացողների միջև անցկացված հարցման արդյունքում: Մրցանակի հանձնումը տեղի կունենա 2016 թ. հունվարի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում