ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները՝ «Անխախտելի եղբայրություն-2015»-ին (լուսանկարներ)
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։
Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում` հոկտեմբերի 1-ին, շարունակվել են ՀԱՊԿ ՀԽՈՒ կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստական աշխատանքները և գործնական պարապմունքները: Ուսումնասիրվել են խաղաղապահ գործողության կազմակերպման և ՀԱՊԿ ՀԽՈՒ ստորաբաժանումների կողմից պատասխանատվության տեղամասերի զբաղեցման հարցեր: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Զորավարժության սցենարի համաձայն` ՀԱՊԿ ՀԽՈՒ Միացյալ հրամանատարությանն է հանձնվել խաղաղապահ գործողության անցկացման մանդատը և գործողությունների ղեկավարումը ստանձնել է ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:
Անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, կարողություններ զարգացման և անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման գործնական պարապմունքներ:
ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:
Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկական Զինուժը ի վիճակի է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի սադրանքներին. ՀԱՊԿ
ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն - 2015» զորավարժությունը