Թույլ չենք տալու հանգիստ քվեարկեն. «Չե՛ք անցկացնի»-ի անդամ
«Մենք թույլ չենք տա, որ խորհրդարանում հանգիստ պայմաններում քվեարկեն Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Մենք ճնշելու են, դիմադրելու ենք, ցույց ենք տալու մեր ուժը », -այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի սրահում հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Սահամանդրության փոփոխությունների նախագծի քվեարկությունը նախատեսվում է կատարել հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի ելույթից հետո:
Դավիթ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան սպասվող հանրահավաքի ժամանակ կհայտարարվեն առաջիկա գործողությունները: Ինչ վերաբերում է նստացույց անցկացնելու հնարավորությանը, Հովհաննիսյանն ասաց. «Նստացույց կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը որոշի, որ եկել է նստացույց անելու ժամանակը»:
Նախորդող հրապարակում`
Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի»-ն այսօր հանրահավաք կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում